ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏԱՀՂԱՑՈՒՄ
Ո՞ւր էր մեզ այդպիսի բախտ, որ մի օր մեր գետնանցումներն էլ ոչ միայն լինեին մաքուր այլ նաև ինքնատիպ
Ո՞ւր էր մեզ այդպիսի բախտ, որ մի օր մեր գետնանցումներն էլ ոչ միայն լինեին մաքուր այլ նաև ինքնատիպ
Ժամանակակից մարդը իր կյանքի մեծ մասը անցկացնում է աշխատավայրում, որտեղ սթրեսներն ու լարվածությունը միշտ անբաժան են նրանից: Ժամանակակից գրասենյակը մի տեղ է, որտեղ տեղի են ունենում ներքին վեճեր, ծավալվում են ինտրիգներ, տարածվում են բամբասանքներ: Երբեմն շատ դժվար է լինում գոյատևել նման սթրեսային պայմաններում: Անհնար է ազատություն տալ զգացմունքներին և արտահայտել կուտակված զայրույթը, իսկ աշխատավայրում սթրեսը վերացնելու այլ քաղաքավարի եղանակ չկա:
Դիզայներ Ռաֆայել Յանելլոն չափազանց օրիգինալ ելք է գտել այդ իրավիճակից: Նա ստեղծել է վուդու գրասենյակային տիկնիկը, որը կօգնի արագ և հեշտ վերացնել սթրեսը:
VOODOO PEN HOLDER–ը անսովոր գրասենյակային գրչաման է` վուդու տկնիկի տեսքով: Գրիչները ինչպես ասեղներ դրվում են հենց տիկնիկի մարմնի մեջ:
Այլ կերպ ասած` եթե դուք ցանկանաք «վրեժ» լուծել տհաճ կնոջից, որը միշտ գրավում է ձեր տեղը ավտոկայանում, ղեկավարից, ով միշտ դժգոհում է ձեզանից, կամ կոլեգայից, ով միշտ ձեզ հունից հանում է, դուք կարող եք հաճույքով գրիչներով ծակել երևակայական կոլեգային:
Վուդու տիկնիկի տեսքով գրասենյակային գրչամանը ունի շատ լավ ընգծված մարդկային դիմագծեր, այդ իսկ պատճառով դժվար չէ նրան մտովի տալ անցանկալի անձնավորության արտաքինը նույնիսկ այն մարդու համար, ով չունի վառ երևակայություն:
Այս գրասենյակային գրչամանները արտադրում է CSB Commodities, Inc. ընկերությունը: Տեսականու մեջ ընգրկված են երկու գույն` կարմիր և սև: Անսովոր գրչամանը 6 գրիչների հետ միասին արժե 50 դոլար:
Կարծում եմ կարելի է նմանատիպ պարագաների շարք ստեղծել նաև Հայաստանում, հատկապես եթե ի նկատի ունենանք, որ սթրեսների պատճառները մեր երկրում քիչ չեն:
Ապրիլի 20-ին կորած 8-ամյա Ազալիա Գադելշինան առ այսօր դեռ չի գտնվել: Աղջնակի մայրը դիմել է հնարավոր բոլոր կառույցներին օգնության հարցով: Նա ենթադրում է, որ աղջկան հնարավոր է, որ առևանգած լինեն: Աղջնակը հայերեն չի խոսում: Տեսնողներին խնդրվում է զանգահարել 010561105, 098990339, 102: Ազալիայի համադասարանցիների ծնողները քաղաքում փակցրել են աղջկա անհայտանալու մասին հայտարարություններ:
Աղբյուրը՝ Блоги Радио Ван Армения
Մեր կայքում հիմնականում ներկայացնում ենք լուրջ, քիչ թե շատ կշռադատված բիզնես մտահղացումներ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է իրագործել և ճիշտ կազմակերպելու դեպքում վաստակել խոշոր գումարներ: Դրանց շարքում շատ են նաև մտահղացումներ, որոնք վերաբերում են ձեռներեց կանանց և աղջիկներին: Մեր մշտական այցելուներին կարծում ենք ծանոթ են ՀԱՐՍԱՆԵԱԿԱՆ ՆԿԱՐՆԵՐԻ ԿԱՅՔ, ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԵՂ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ, ՄԵԴԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՉՆՉԻՆ ԾԱԽՍԵՐՈՎ և հատկապես առևտուր անել սիրող կանանց /այսինքն գրեթե բոլոր կանանց/ վերաբերող ՇՈՓԱԳՈԼԻԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ և STEP IT UP մտահղացումները, ինչպես նաև մեր վերջին մտահղացումը՝ CLUBE AMOSTRA GRATIS որի վերաբերյալ նույնպես բավականին շատ դրական արձագանքներ թողեցին հենց իգական սեռի ներկայացուցիչները:
Շարունակում ենք կանանց գաղտնիքներին վերաբերող բիզնես գաղափարների ներկայացումը և, ի նկատի ունենալով, որ առջևում հանգստյան օրեր են, այս շարքը կգեղեցկացնենք մի ինքնատիպ գաղափարով, որը վերաբերում է կրծքալներին: Կարծում ենք հետաքրքիր կլինի:
Ինքնատիպ նորույթը, որը ներկայացնում ենք Ձեզ, կոչվում է «հնարամիտ կրծքալ», որի խնդիրն է տղամարդկանց աչքերում մեծացնել կանանց գրավչությունն ու սեքսուալությունը: Մտահղացումը սլովենացի գործարարներինն է, որոնք մշակել են Smart Memory Bra կոչվող «հնարամիտ կրծքալները»: Կրծքալները ունեն հնարավորություն մեծացնելու կրծքերը, առանց որևէ շարժման և կոճակի սեղման՝ կնոջ կողմից:
«Հնարամիտ կրծքալների» ինքնատիպությունը կայանում է նրանում, որ «հնարամիտ մեխանիզմը» արձագանքում է կնոջ մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը և ապահովում կրծքերի անհրաժեշտ խոշորացում հարմար պահին:
Այլ խոսքերով, երբ կինը մոտակայում տեսնում է հրապուրիչ տղամարդ /:D չեմ կարողանում ինձ զսպել/, որին ուզում է դուր գալ, նրա ջերմաստիճանը բարձրանում է և «հնարամիտ կրծքալը» արձագանքելով այդ փոփոխությանը, մեծացնում է կնոջ կրծքերը:
Smart Memory Bra կրծքալի «հնարամիտ մեխանիզմի» հիմքում պենոնյութն է, որն ունի հիշողություն և հնարավորություն փոխելու իր չափերը՝ մարմնի ջերմաստիճանի փոփոխությունից կախված, որով էլ արդյունքում մեծանում է կնոջ կրծքերը:
Կրծքկալի դիզայների խոսքերով, այն ավելի հարմար է սովորականից, որովհետև «նստում» է իդեալական, ինչպես երկրորդ մաշկ:
Ինչևէ, չգիտեմ սա որքանով կիրառություն կգտնի մեր երկրում, սակայն այս մտահղացումը անկասկած օգտակար է և կարող է ծնել բազմաթիվ այլ մտահղացումներ այս բնագավառում:
Հաճելի հանգստյան օրեր, առաջարկում ենք այցելել նաև դիտարկվող մտահղացման կայքը՝ www.smart-memory-bra.com
p.s հետաքրքրական է, որ հնարամիտ կրծքալներ թեմայով այնքան նկարներ կան ինտերնետում, ի տարբերություն մեր մնացյալ մտահղացումների: Նյութը չծանրացնելու նպատակով տեղադրում ենք դրանք մեր խմբում, որտեղ էլ կարող եք ծանոթանալ:
CLUBE AMOSTRA GRATIS -ԱՆՎՃԱՐ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ հետաքրքիր բիզնես ձեռնարկին է նվիրված մեր հերթական մտահղացումը:
Գնումներ կատարելուց առաջ ապրանքների նախնական փորձարկումը դարձել է շատ հայտնի մեթոդ՝ շուկայում նոր ապրանքի առաջխաղացման համար: Խոշոր ձեռնարկությունների մարքեթոլոգները շատ հաճախ են կիրառում այն որպես ամենաարդյունավետ մեթոդներից մեկը լսարանին դեպի նոր ապրանքը գրավելու համար: Եվ եթե անցյալում ապրանքի անվճար նմուշները բաժանվում էին միայն պոտենցիալ գնորդներին և տվյալ ապրանքը վաճառողներին հենց վաճառակետերում` առևտրի կենտրոններում և խանութներում, ապա այսօր ձեռնարկատերերը ստեղծում են նոր միջոցներ ապրանքի փորձարկման միջոցով նոր լսարան գրավելու համար:
Այս մտահղացման հիմքում, նման եղանակներից մեկն է՝ նմուշների խանութի ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող որոշակի և կանոնավոր վճարման միջոցով կարող է վերցնել ապրանքի նմուշը` այն գնելուց առաջ փորձարկելու համար: Նման նմուշների խանութներ արդեն ստեղծվել են Տոկիոյում, Բարսելոնայում, Սան Դիեգոյում: Այժմ նման խանութ է բացվել նաև Սան Պաուլոյում, և կարծում ենք այն հաջողության կպասկվի նաև Հայաստանում:
Սան Պաուլոյում բացված խանութը կոչվում է CLUBE AMOSTRA GRATIS, որը թարգմանվում է որպես «ԱՆՎՃԱՐ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»: Այն առաջարկում է տարատեսակ ապրանքների նմուշների մեծ տեսականի, որոնք դեռ նոր պետք է շուկա մտնեն:
Պոտենցիալ գնորդները, տարեկան վճարելով 50 բրազիլական ռեալ, ամեն ամիս կարող են անվճար ձեռք բերել ցանկացած 5 նմուշ, որպեսզի փորձարկեն այն մինչև խանութներում այդ ապրանքների հայտվելը:
Clube Amostra Gratis նմուշների խանութի մշտական գնորդները հնարավորություն ունեն ոչ միայն նախապես փորձարկել ցանկացած ապրանք, այլ նաև մասնակցել տարատեսակ թեսթերի և փորձարկումների` այս կերպ վաստակելով լրացուցիչ բալեր, որը կարելի է փոխառել դրամի:
Նմուշների խանութների ստեղծելու մտահղացման հիմքում անկասկած ընկած է ապրանքն անվճար ձեռք բերելու գործոնը ինչպես նաև արտադրողների ցանկությունը` ստանալ սպառողների կարծիքն իրենց ապրանքի մասին:
Վերջերս ինտերնետում հայտնվել է մի շատ ինքնատիպ կայք, որի հիմքում ինտերնետային գովազդն է: Կայքն ունի մի շարք խաղեր և հատկապես մի շատ պարզ խաղ-Memory-ն, որը հայկական ինտերնետային գովազդի բնագավառում նորարարություն է: Խաղը բոլորին հայտնի Puzzle-ն է, մի տարբերությամբ-պատկերները իրենցից ներկայացնում են տարբեր կայքերի գովազդային բաններներ: Խաղալու համար անհրաժեշտ է գրանցվել: Լավագույն խաղացողների համար, ապրիլ ամսին նախատեսված է նաև մրցանակ- խաղարկվում է AQUATEK-Ի 20 ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ:
Այցելե’ք, հետաքրքիր նախագիծ է, շահեք խաղարկվող մրցանակները և պատկերների մեջ փնտրեք նաև մեր http://armidea.com կայքի բանները: Մաղթում ենք հաջողություն:
Մեր հերթական մտահղացման հիմքում տուրիզմն է, մեր երկրի առանձնահատկությունները և հատկապես հյուրընկալությունը: Հավատացեք, որ չնչին ներդրումների, լավ գովազդի, կազմակերպչական աշխատանքների և այս մտահղացման շնորհիվ հնարավոր է հիմնել սեփական բիզնես, զբաղվել հաճելի աշխատանքով և վաստակել խոշոր գումարներ, որովհետև արդյունքում կօգտվեն բազմաթիվ մարդիկ:
Ինչպե՞ս են մարդիկ արտերկրում սովորաբար գնում ճանապարհորդության: Նրանք ընտրում են համար երթուղի, և փորձում հիշել, թե որ քաղաքում ինչ ծանոթ կամ բարեկամ ունեն: Եթե այդպիսիք չկան, ապա երթուղին կամ փոխվում է, կամ էլ ստիպված բնակարան է պետք վարձել, ինչի համար էլ լրացուցիչ գումար կծախսվի: Եթե անգամ կան ծանոթներ կամ բարեկամներ, ապա այս դեպքում էլ նոր խնդիրներ են առաջանում, շատ դժվար է գտնել նրանց: Զանգից հետո էլ պարզվում է, որ ոչ բոլորը կարող են հյուրեր ընդունել: Մեկի ֆինանսական վիճակը լավ չէ, մյուսի ընտանիքն է մեծ և այլն:
Բայց այդ նույն քաղաքներում բազմաթիվ մարդիկ կան, որոնք հաճույքով կընդունեն հյուրերի: Հնարավոր է, որ նրանց պարզապես հետաքրքիր է շփվել այլ մարդկանց հետ, նոր ծանոթներ ձեռք բերել և նոր տեղեկություններ իմանալ այլ երկրների մասին: Քիչ չեն այդպիսի մարդիկ նաև Հայաստանում, հատկապես եթե հաշվի ենք առնում մեր ազգին բնորոշ հյուրընկալությունը:
Հայաստան այցելողների մեջ մեծ թիվ են կազմում սփյուռքահայերը, որոնք կարծում եմ ողջ աշխարհում տեսել են հյուրանոցներ և շքեղ սպասարկում և դրա համար չէ, որ գալիս են Հայաստան:
Մտահղացումն ըստ էության հետևյալն է – Ընտանիքը կամ անձը, որն ապրում է Հայաստանում ընդունում է իր ընտրած զբոսաշրջիկին, առանց վճարի: Զբոսաշրջիկն ի սկզբանե ունենում է իր կողքին տեղացի բնակիչ, որն օգնում է իրեն կողմնորոշվելու, չխաբվելու, կազմակերպելու տարբեր էքսկուրսիաներ և այլն: Զբոսաշրջիկը չի վճարում կեցության համար: Հյուրընկալողը, ի դեմս զբոսաշրջիկի, ձեռք է բերում լավ բարեկամ, կապեր, հետագայում համատեղ բիզնես ձեռնարկելու, փոխադարձ հյուրընկալվելու հնարավորություն:
Ինչպես կարելի է գումար վաստակե՞լ
Այստեղ ոչ պակաս շահավետ վիճակում եք հայտնվում նաև Դուք: Ձեզ վճարում է զբոսաշրջիկը, որի համար Դուք մատուցում եք հյուրընկալողին գտնելու ծառայությունները: Անհրաժեշտ է ստեղծել կայք, որտեղ կարող են գրանցվել երկու կողմն էլ և գտնել միմյանց՝ Ձեր օգնությամբ: Դուք դրան կարող եք անվանել ինչպես ցանկանաք: Դա կլինի Ձեր յուրօրինակ բիզնեսը: Ձեր կողմից ստեղծված ծառայությունը կկայանա նրանում, որ մարդկանց պետք է ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ, այն մասին, թե ով և որտեղ կարող է հյուրընկալել արտերկրից ժամանած հյուրերին: Դուք պետք է ունենաք մանրամասն ինֆորմացիա այն մարդկանց մասին, ովքեր պատրաստ են իրենց տանն արտերկրից հյուրեր ընդունել: Բայց կոնտակտեր ժամանակից շուտ պետք չէ տրամադրել կողմերից ոչ մեկին: Ցանկացած հարց պետք է Ձեր միջոցով քննարկվի և միայն հստակ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կողմերին կտաք կոնտակտային տվյալներ` իհարկե որոշակի գումարի դիմաց: Ըստ էության այդ գործում ամեն ինչ Դուք եք անում, իսկ կողմերին միայն մնում է պայմանավորված ժամին լինել պայմանավորված հասցեում: Հաճախ նման ճանապարհորդությունները երկարատև են լինում և հանգստացողները չեն սահամանափակվում մի քաղաք, մի երկիր մեկնելով: Այդ իսկ պատճառով, հնարավոր է, որ այլ քաղաքներում էլ, նմանատիպ ընտանիքներ գտնելու անհրաժեշտություն առաջանա: Բնականաբար ամեն մի հասցեի համար պետք է առանձին գումար վճարել:
Բնական է, որ շատ հաճախորդներ ունենալու համար անհրաժեշտ է, որ կայքում ինչքան հնարավոր է շատ տեղեկատվություն լինի, քաղաքների, հյուրընկալող ընտանիքների, նրանց նախասիրությունների վերաբերյալ: Բայց նաև պետք է այնպես անել, որ հաճախորդները կարողանան շփվել միայն Ձեր միջոցով, մինչև վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելը:
Գրանցեք կայքը փնտրող համակարգերում և գնեք նրա համար գովազդային տեղ` հանգստի, տուրիզմի և ճանապարհորդությունների հետ կապ ունեցող բոլոր բառերով: Այս ամենը հնարավոր է իրականացնել ինչպես հայրենիքում,այնպես էլ արտերկրում: Վերջինս ավելի շատ եկամուտ կարող է բերել:
Ամենակարևոր եկամտի աղբյուրը նաև գովազդն է: Ձեր պոտենցիալ գովազդատուներն են զբոսաշրջիկների հետ աշխատող տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունները, տրանսպորտային ծառայությունները, ռեստորանները, ակումբները և այլն:
Ցանկության դեպքում կարող ենք առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել այն անձանց, ովքեր ցանկանում են իրականություն դարձնել այս մտահղացումը:
Հուսով ենք հետաքրքիր էր և մաղթում ենք հաջողություն
Հարգանքով՝ ԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ
Հարգելի՛ ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում մի գաղափար, որը ծնվեց դեռևս ուսանողական տարիներին: Պատճառը գրքերի բացակայությունն էր: Օրինակ, երբ ուսանողները պետք է ինչ-որ գիրք ուսումնասիրեին, յուրաքանչյուրը փորձում էր առաջինը վերցնել դասախոսի տրամադրած գիրքը և պատճենահաներ այն կուրսի կամ իր ընկերների համար: Քանի որ գիրքն ընդամենը մեկն էր, բավական երկար ժամանակ էր պահանջվում, որ բոլորն ունենային գրքի պատճենը: Հիմա ինտերնետը կրթության մեջ ավելի մեծ դեր է խաղում, ուստի առաջարկում եմ զբաղվել էլեկտրոնային գրքերի վաճառքով:

Նախագիծը պետք է իրականացնել 3 փուլով:
Առաջին-էլեկտրոնային գրքերի հավաքագրում.
-Մեկ թվային պահոցում հավաքել բոլոր գրքերը, որոնք ունեն էլեկտրոնային տարբերակներ և տեղադրված են ինտերնետում
-Համագործակցել համալսարանների, ինստիտուտների, ուսումնական կառույցների հետ և վերջիններիս առաջարկած անվճար կամ վճարովի էլեկտրոնային գրքերը տեղադրել ձեր կայքում։
Երկրորդ-գրքերի էլեկտրոնայնացում.
-Որոշ գրքեր մեծ զանգվածայնություն են վայելում, սակայն տպագրվել են շատ քիչ քանակությամբ, ուստի պետք է հավաքագրել տվյալ գրքերը և դրանք վերածել էլեկտրոնային գրքերի սկանավորման միջոցով։
Երրորդ-էլ. գրքերի PR.
-Ձեր նախագիծն անարդյունք կլինի, եթե չկարողանաք դրա մասին տեղեկացնել հասարակության լայն զանգվածներին: Ձեր հիմնական թիրախը պետք է լինի ուսանողությունը, իսկ ինտերնետն էլ Ձեզ կծառայի էլ. գրքերի գովազդի և տարածման համար։
Առաջին հայացքից ծրագրի մաշտաբայնությունը կարող է ձեզ մի փոքր հուսահատեցնել, ինչից խուսափելու, ժամանակի և ֆինանսերի մեծ կուրուստ չունենալու համար այս գործունեությունը կարող եք սկսել հենց ձեր ֆակուլտետից: Եթե ուսանող եք կամ եղել եք, գիտեք, որ միշտ էլ կան գրքեր, որոնք քիչ քանակությամբ են տպագրված, սակայն մեծ պանանջարկ ունեն, գտեք գրքերի էլ. տարբերակները կամ պատրաստեք դրանց էլ. տարբերակները:
Հավանականությունը մեծ է, որ ուսանողը կնախընտրի գնել գրքի էլ. տարբերակը, քանի որ գրքի պատճենահանումը բավական թանկ արժե:
Ի դեպ այս գործում դուք ոչ միայն զբաղվում եք էլ. գրքերի վաճառքով, այլև հանդիսանում եք միջնորդ. չէ՞ որ դուք ձեր կայքում ներկայացնում եք նաև այլ համալսարանների և կառույցների էլ. գրականությունը: Կարող եք տվյալ կառույցների հետ պայմանավորվածություն ձեռք բերել և Ձեր կայքի օգնությամբ վաճառված յուրաքանչյուր գրքից ստանալ որոշակի եկամուտ:
Նման օրինակ նախագիծ Հայաստանում իրագործել են ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները։
Այցելելով գրադարան ՀՊՃՀ-ի ուսանողները հնարավորություն ունեն էլ. տարբերակով ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկական գրականություն, ընդ որում, կարող են թե՛ ընթերցել էլ. տարբերակով գիրքը էլ. ընթերցասրահում, թե՛ տանել իրենց հետ որևէ կրիչով (CD, Flash)։
Սա չի նշանակում, որ այս նախագիծն արդեն իրականացվել է, և նրանք Ձեզ մրցակից կլինեն, քանի–որ ՀՊՃՀ գրադարանը գրականություն տրամադրում է մի միայն իր ԲՈՒՀԻ ուսանողներին, այն էլ միայն տեխնիկական գրականություն։
Այնպես որ, անպայման փորձեք։
Կոշիկներ, որոնք փոխում են իրենց կրունկի բարձրությունը։ Զարմացա՞ք։ A.R. Johnson Health Science and Engineering Magnet School–ի ուսանողները հորինել են եզակի կոշիկ, որի կրունկի բարձրությունը կարող է փոխվել ըստ տիրոջ ցանկության։ Այդ բազմաբնույթ կոշիկը հնարողներն այն անվանել են Step It Up։ Ճիշտ է, կոշիկը դեռևս վաճառքում չի հայտնվել, բայց դա ընդամենը ժամանակի հարց է։ Ուսանողներն ասում են, որ կոշիկն իր մեջ համատեղում է նորաձևությունը, ոճը և հարմարավետությունը։
Այս կոշիկների բացառիկությունը կայանում է նրանում, որ դրանց կրունկները կարող են դառնալ ցածր, միջին և բարձր։ Այս գաղափարը ծնվեց ուսանողներից մեկի՝ Ալեքս Հոլիդեի մոտ, ով ամառային արձակուրդներին հոգնում էր մշտապես բարձրակրունկների վրա քայլելուց։ Ընկերները մտածեցին. «Իսկ ի՞նչ կլինի, եթե ստեղծենք կոշիկներ, որոնց կրունկի բարձրությունը հնարավոր կլինի փոփոխել»։ Լրջորեն զբաղվելով կենսաբժշկական ճարտարագիտության, մոդելային ձևավորման և տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ՝ նրանք ստեղծեցին այդ բացառիկ կոշիկները։
Այս բացառիկ հնարքի հեղինակներն իրենց գնորդներին բաժանում են 3 խմբի՝
Նմանատիպ կոշիկներն իրոք շատ հարմարավետ են, ավելին նրանք օգնում են խնայել գումար, քանի որ այս դեպքում պետք չէ գնել տարբեր բարձրություն ունեցող կոշիկներ։
Ուսանողներն այժմ աշխատում են կոշիկների փաթեթավորման և փորձնական առաջին խմբաքանակի արտադրության մշակման վրա։
Բոլորին հայտնի է, որ ոչ վաղ անցյալու հայերը նույնպես մեծ համբավ ունեին «կոշիկ կարելու» գործում: Սա լավ օրինակ է թե ինչպես կարելի է հասնել հաջողության, երբ գործի հիմքում նորարար մտահղացումն է: Կարծում եմ կարելի է շտապել և այս պիտանի ապրանքը արտադրել նաև Հայաստանում:
| Эдгар on ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈ… | |
| silva on ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈ… | |
| Հասմիկ on ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈ… | |
| Nara bdoyan on VOODOO PEN HOLDER | |
| Lilit Khayrabedyan on VOODOO PEN HOLDER | |
| Rubina on ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄՏԱՀՂԱՑՈՒՄ | |
| Rubina on VOODOO PEN HOLDER | |
| Rubina on ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ | |
| armidea on ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ | |
| Rubina on ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ |
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| « May | ||||||
| 1 | ||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
| 30 | 31 | |||||