VOODOO PEN HOLDER
Ժամանակակից մարդը իր կյանքի մեծ մասը անցկացնում է աշխատավայրում, որտեղ սթրեսներն ու լարվածությունը միշտ անբաժան են նրանից: Ժամանակակից գրասենյակը մի տեղ է, որտեղ տեղի են ունենում ներքին վեճեր, ծավալվում են ինտրիգներ, տարածվում են բամբասանքներ: Երբեմն շատ դժվար է լինում գոյատևել նման սթրեսային պայմաններում: Անհնար է ազատություն տալ զգացմունքներին և արտահայտել կուտակված զայրույթը, իսկ աշխատավայրում սթրեսը վերացնելու այլ քաղաքավարի եղանակ չկա:
Դիզայներ Ռաֆայել Յանելլոն չափազանց օրիգինալ ելք է գտել այդ իրավիճակից: Նա ստեղծել է վուդու գրասենյակային տիկնիկը, որը կօգնի արագ և հեշտ վերացնել սթրեսը:
VOODOO PEN HOLDER–ը անսովոր գրասենյակային գրչաման է` վուդու տկնիկի տեսքով: Գրիչները ինչպես ասեղներ դրվում են հենց տիկնիկի մարմնի մեջ:
Այլ կերպ ասած` եթե դուք ցանկանաք «վրեժ» լուծել տհաճ կնոջից, որը միշտ գրավում է ձեր տեղը ավտոկայանում, ղեկավարից, ով միշտ դժգոհում է ձեզանից, կամ կոլեգայից, ով միշտ ձեզ հունից հանում է, դուք կարող եք հաճույքով գրիչներով ծակել երևակայական կոլեգային:
Վուդու տիկնիկի տեսքով գրասենյակային գրչամանը ունի շատ լավ ընգծված մարդկային դիմագծեր, այդ իսկ պատճառով դժվար չէ նրան մտովի տալ անցանկալի անձնավորության արտաքինը նույնիսկ այն մարդու համար, ով չունի վառ երևակայություն:
Այս գրասենյակային գրչամանները արտադրում է CSB Commodities, Inc. ընկերությունը: Տեսականու մեջ ընգրկված են երկու գույն` կարմիր և սև: Անսովոր գրչամանը 6 գրիչների հետ միասին արժե 50 դոլար:
Կարծում եմ կարելի է նմանատիպ պարագաների շարք ստեղծել նաև Հայաստանում, հատկապես եթե ի նկատի ունենանք, որ սթրեսների պատճառները մեր երկրում քիչ չեն:










Հոյակապ, անփոխարինելի մտահղացում է նրանց համար, որոնք իրենց մատներն են կրծում, տուն գնում ու տնեցիների օրը սևացնում. Ապրես հնարող…
Գտնում եմ, որ նման ապրանքատեսակ հայաստանյան պայմաններում ունենալը խիստ անհրաժեշտ է շատ վայրերում աշխատողների: Ուղղակի փայլուն նախաձեռնություն է:
Djvar te ayd tiknik@ indz ogner,erevakayakan baner@ im@ chen,u nman depqerum amen inch humori em veracum,da aveli lav e hanum stres@,bayc vorpes grchaman ir gexecik grichnerov indz ayn shat dur ekav,mec hajuyqov kgnei